Logo

Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր թիմ կվերադառնա մի պայմանով

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
20:23 / 24.10.2022ՍՊՈՐՏ
null

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կվերադառնա գլխավոր թիմ, եթե համաձայնի պահեստային խաղացողի կարգավիճակին, հայտնում է The Athletic-ը:

Հիշեցնենք, որ Լոնդոնի «Տոտենհեմի» դեմ Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի խաղում (2-0) 37-ամյա ֆուտբոլիստը, խաղաժամանակ չստանալով, չէր սպասել մրցավարի եզրափակիչ սուլիչին ու 90-րդ րոպեին հեռացել էր պահեստայինների նստարանից: Դրանից հետո մանչեսթերյան թիմի հոլանդացի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը նրան չէր ընդգրկել Լոնդոնի «Չելսիի» դեմ 13-րդ տուրի արտագնա հանդիպման հայտացուցակում (1-1):

52-ամյա մասնագետը մտադիր չէ փոխել դիրքորոշումը: Նա «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկրին դիտարկում է որպես կազմն ուժեղացնելու տարբերակ, ոչ թե մեկնարկային կազմի ֆուտբոլիստ: Մարզիչը ցանկանում է լսել, որ Ռոնալդուն համակերպվել է պահեստային խաղացողի կարգավիճակին ու այլևս դժգոհություններ չի հայտնի: Միայն այդ պայմանով նա կվերադառնա գլխավոր թիմ:

Ընթացիկ մրցաշրջանում պորտուգալացի ռմբարկուն անգլիական ակումբի կազմում անցկացրած 12 խաղում խփել է 2 գոլ ու կատարել 1 ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ