Logo

Տեն Հագ․ «Ռեշֆորդին մեկ գոլ է անհրաժեշտ»

21:54 / 06.10.2023Ֆուտբոլ
null

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է հարձակվող Մարկուս Ռեշֆորդի ցուցադրած խաղի մասին։

«Բոլորին հայտնի է, թե որքան լավ վարպետություն ունի Ռեշֆորդը։ Կան դժվարություններ, բայց նա կհաղթահարի դրանք։ Շատ կարևոր է խաղընկերների աջակցությունը, կարևոր է, որ նրանք կարողանան Մարկուսին ճիշտ դիրքում հարվածի դուրս բերել։

Մարկուսին ընդամենը մեկ գոլ է անհրաժեշտ, և  նա կսկսի փայլել։ Այս հարցին իր և խաղընկերների ճիշտ մոտեցման դեպքում շուտով լուծումը կստանանք»,- հոլանդացի մասնագետի խոսքը մեջբերում է Manchester Evening News-ը։

Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա հարձակվողը բոլոր մրցաշարերը ներառյալ մասնակցել է 9 հանդիպման, խփել 1 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա