Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը մեկնաբանել է կատալոնական «Բարսելոնայի» նկատմամբ տնային հաղթանակը Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան խաղում:
«Առաջին խաղակեսը հավասար պայքարում ընթացավ: Մենք լավ պահեր ունեինք, բայց պարտվում էինք 0-1 հաշվով։ Մենք գիտենք, որ եթե խաղադաշտ դուրս բերենք Անտոնիին ու Գառնաչոյին, ապա արագություն կավելացնենք։ Նրանք ոչ մեկից չեն վախենում։
Փայլուն հաղթանակ էր: Հիանալի ելույթ, այս հաղթանակը մեզ վստահություն կտա, որ կարող ենք հաղթել մեծ հանդիպումներում:
Անտոնին համարձակ է, նա միշտ պայքարելու է։ Ֆրեդն այս խաղում նույնպես կարևոր դեր խաղաց։ Նա պետք է կանգնեցներ Ֆրենկի դե Յոնգին: Պետք է մոծակի պես լիներ, բոլոր կողմերից կպչեր Դե Յոնգին: Մենք մի քանի հիանալի անհատներ ունենք թիմում»,- հոլանդացի մասնագետի խոսքը մեջբերում է BT Sport-ը:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» բրազիլացիներ Ֆրեդի և Անտոնիի գոլերի շնորհիվ 2-1 հաշվով կամային հաղթանակի էր հասել Լա լիգայի առաջատարի նկատմամբ: Դիմակայության առաջին խաղն ավարտվել էր 2-2 հաշվով: