Logo

Տեն Հագ. «Մեզ պետք են թոփ ֆուտբոլիստներ»

16:31 / 12.02.2023Ֆուտբոլ
null

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը հավատացած է, որ տիտղոսներ նվաճելու համար ակումբին պետք են թոփ ֆուտբոլիստներ:

«Եթե մենք ցանկանում ենք «Մանչեսթեր Յունայթեդին» կրկին վերադարձնել փառքի ուղի, ապա մեզ պետք են թոփ ֆուտբոլիստներ՝ յուրաքանչյուր դիրքում երկուական:

Դիրքեր կան, որտեղ համապատասխան մակարդակի կադրեր չկան: Դա այդպես չպետք է լինի, եթե ցանկանում ես պայքարել ամենաբարձր մակարդակի տիտղոսների համար»,- Տեն Հագի խոսքը մեջբերում է Mirror-ը:

Անգլիայի ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» 43 միավորով երրորդն է: Փետրվարի 12-ին մանկունյական թիմն արտագնա հանդիպում կանցկացնի «Լիդսի» հետ: Խաղը կցուցադրվի «Վիվառո Սպորտ+»-ի ուղիղ եթերում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ