Logo

Տեն Հագ․ «Իմ ու Վարանի միջև որևէ խնդիր չկա»

23:15 / 24.11.2023Ֆուտբոլ
null

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը հերքել է համացանցում տարածված տեղեկություններն այն մասին, իբր ինքը և ակումբի պաշտպան Ռաֆայել Վարանը միմյանց միջև խնդիրներ ունեն։

«Դրանք անհիմն մեղադրանքներ են։ Գաղափար չունեմ, թե որտեղից են առաջացել այդ խոսակցությունները։ Վարանը մեր ակումբի համար բավականին մեծ  նշանակություն ունեցող ֆուտբոլիստ է։

Յուրաքանչյուր թոփ ակումբում առկա է որոշակի ներքին մրցակցություն։ Իմ և Ռաֆայելի միջև որևէ խնդիր չկա»,- հոլանդացի մասնագետի խոսքը մեջբերում է 90min-ը։

30-ամյա կենտրոնական պաշտպանն ընթացիկ մրցաշրջանում «Կարմիր սատանաների» կազմում բոլոր մրցաշարերը ներառյալ մասնացկել է 12 հանդիպման և դարձել մեկ գոլի հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ