Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է Անգլիական լիգայի գավաթի եզրափակիչում «Նյուքասլի» դեմ կայանալիք խաղի մասին:
«Ցավոք, ես ու սըր Ալեքս Ֆերգյուսոնը շատ քիչ ժամանակ ունենք, որ կրկին ընթրենք միասին: Նա օգնում է գործերով, ոչ թե խոսքով:
Ես կարծում եմ, որ նա թողել է ժառանգություն և հաղթանակի ու հաղթողի մշակույթ: Նա հիանալի օրինակ է «Մանչեսթեր Յունայթեդի» շուրջ գտնվող մարդկանց համար: Հուսով ենք, որ կիրակի նրան հպարտանալու առիթ կտանք»,- Տեն Հագի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:
«Ուեմբլի» մարզադաշտում կայանալիք «Մանչեսթեր Յունայթեդ» - «Նյուքասլ» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:30-ին: Մրցաշարի կիսաեզրափակիչում «Նյուքասլը» հաղթել էր «Սաութհեմփթոնին», իսկ «Մանչեսթեր Յունայթեդը»՝ «Նոթինգհեմ Ֆորեսթին»: