«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը ցանկանում է անգլիական թիմին վերադարձնել նախկին մակարդակին:
«Ես ցանկանում եմ, որ թիմը վերադառնա այն մակարդակին, որտեղ եղել է ավելի քան 10 տարի առաջ: Այն ժամանակ թիմը հաղթում էր Պրեմիեր լիգայում, Չեմպիոնների լիգայում: Կարծում եմ՝ մենք շատ հեռու ենք այդ մակարդակից։ Մեր չափանիշները, նորմերը և արժեքները դեռ պետք է բարձրանան»,- նիդերլանդցի մասնագետի խոսքը մեջբերում է AD-ն։
Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ վերջին անգամ «Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի չեմպիոն է դարձել 2012/13 մրցաշրջանում, Չեմպիոնների լիգայում էլ հաղթել է 2008 թվականին։ Այդ տիտղոսները նվաճել է լեգենդար Ալեքս Ֆերգյուսոնի գլխավորությամբ:
Նախորդ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայում զբաղեցրել է 8-րդ տեղը:


