Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն թույլ չի տա հունվարին հեռանալ ակումբից, հայտնում է ESPN-ը:
Հոլանդացի մասնագետը դեռ լուրջ հույսեր է կապում «Ոսկե գնդակի» 5-ակի հաղթողի հետ: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լոնդոնի «Չելսիի» սեփականատեր Թոդ Բյոլին կփորձի հունվարին ձեռք բերել Ռոնալդուին, իսկ Տեն Հագն էլ դեմ չի լինի այդ տրանսֆերին:
Հիշեցնենք, որ 37-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը կավարտվի 2023 թվականի հունիսի 30-ին: Ռոնալդուն ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 9 հանդիպման, խփել 1 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում: