Logo

Տեն Հագ. «Նման սխալներից հետո ցանկացած ծրագիր կարող է նետվել աղբարկղը»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
15:16 / 15.08.2022• ՍՊՈՐՏ
Էրիկ տեն Հագ-Բրենթֆորդ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է «Բրենթֆորդից» Պրեմիեր լիգայի 2-րդ տուրում 0-4 հաշվով կրած պարտության մասին: Հիշեցնենք, որ հոլանդացի մասնագետի գլխավորությամբ առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» 1-2 հաշվով պարտվել էր «Բրայթոնին»:

- Թվում էր, թե նախամրցաշրջանային հավաքների ժամանակ ամեն ինչ լավ էր ընթանում, և խաղացողները հետևում էին ձեր հրահանգներին: Չե՞ք կարծում, որ հիմա նրանք չեն հետևում ձեր հրահանգներին:

- Կարծում եմ՝ նրանք կատարում են իմ հրահանգները, բայց վատ որոշումներ են կայացնում։ Սա ֆուտբոլ է, սխալներով խաղ էր: Մեզ պատժեցին։

- Կմտածե՞ք փոխել ձեր փիլիսոփայությունը, եթե նրանք չկարողանան խաղալ ձեր ֆուտբոլը:

-Դուք արդեն եզրակացրել եք․ ես դա կոռեկտ չեմ համարում։ Կարծում եմ՝ կարող են։ Նրանք դա արդեն ցուցադրել են նախամրցաշրջանային հատվածում։ Այս արդյունքը փիլիսոփայության հետ կապ չունի։ Երբ խաղացողները նման սխալներ են թույլ տալիս, ցանկացած ծրագիր կամ մարտավարություն կարող է նետվել աղբարկղը:

Չեմ ցանկանում պաշտպանվել այն իրավիճակներում, երբ դա հնարավոր չէ: «Բրենթֆորդի» դեմ մենք միամիտ խաղացինք։ Պետք էր ավելի անմիջական լինել: Մենք նրանց քաշեցինք դեպի մեր կողմը, նրանց թիկունքում ազատ տարածություններ կային, բայց դրանք պետք է օգտագործել։ Մեզ ճիշտ որոշումներ են պետք, բայց մենք դրանք չընդունեցինք։

Պետք է սովորենք։ Բայց այս մակարդակը վատ է: Սրանք հաստատ այն չափանիշները չեն, որոնք մենք ակնկալում ենք:

- Խաղացողների վստահությունը բարձրացնելու համար կա՞ ինչ-որ բան, որ կարող եք անել, թե՞ իրենք պետք է զբաղվեն դրանով։

Ո՛չ, սա մեր գործն է։ Մենք պետք է աշխատենք դրա վրա և ուրախացնենք նրանց: Նրանք նույնպես պետք է մտածեն այդ մասին, քանի որ գիտեն, որ լավ խաղացողներ են: Բայց պետք է թիմ լինել և պատասխանատվություն ստանձնել»,- Տեն Հագի խոսքը մեջբերում է 90min-ը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ