«Մանչեսթեր Յունայթեդի» հոլանդացի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը մեկնաբանել է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին պահեստայինների նստարանին թողնելու որոշումն Անգլիայի առաջնության 9-րդ տուրում «Մանչեսթեր Սիթիի» դեմ կայացած խաղում: «Մանչեսթեր Սիթին» այդ խաղում տնային հաղթանակ էր տարել 6-3 հաշվով:
«Ես նման որոշում կայացրի՝ հարգելով Կրիշտիանուի տպավորիչ կարիերան: Բացի այդ, ես կարող էի խաղադաշտ դուրս բերել Մարսիալին, քանի որ նա նույնպես ունի խաղաժամանակի կարիք: Բայց ես չեմ ցանկանում որոշումս արդարացնել այս հանգամանքով»,- Տեն Հագի խոսքը մեջբերում է Manchester Evening News-ը:
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում 37-ամյա Ռոնալդուն միայն երեք անգամ է ընդգրկված եղել մեկնարկային կազմում՝ Եվրոպա լիգայում իսպանական «Ռեալ Սոսիեդադի» (0-1) և մոլդովական «Շերիֆի» (2-0), ինչպես նաև Պրեմիեր լիգայում «Բրենթֆորդի» դեմ խաղերում: Մնացած 5 խաղերում նա փոխարինման է դուրս եկել երկրորդ խաղակեսում:
«Մանչեսթեր Յունայթեդը» 12 միավորով զբաղեցնում է Անգիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը:
«Մանչեսթեր Սիթի» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումն ամենաարդյունավետն էր այս դիմակայությունում