Logo

Տեն Հագի յուրօրինակ որոշումը

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
17:00 / 03.10.2022ՍՊՈՐՏ
Էրիկ տեն Հագ-4

Մանչեսթերյան դերբիում պարտվելուց հետո անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հոլանդացի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը յուրօրինակ որոշում է կայացրել:

52-ամյա մասնագետը հայտարարել է, որ հոկտեմբերի 3-ին նախատեսված խաղի վերլուծության ժամանակ ֆուտբոլիստներին և թիմի մարզչական շտաբի անդամներին թույլ կտա քննադատել միմյանց: Այս մասին հայտնում է The Times-ը՝ հղում անելով «Մանչեսթեր Յունայթեդի» ակումբային հեռուստաալիքին։

Հավանաբար, այսկերպ Էրիկ տեն Հագն ակնկալում է թոթափել լարվածությունը թիմում ֆիասկոյից հետո։

Հիշեցնենք, որ Տեն Հագի գլխավորած թիմը 3-6 հաշվով պարտվել էր գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»: «Մանչեսթեր Յունայթեդն» անցկացրած 7 խաղերից հետո 12 միավորով 6-րդն է ԱՊԼ-ում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ