Logo

Տեն Հագը հույսեր չի կապում Ռոնալդուի հետ

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
14:21 / 24.10.2022ՍՊՈՐՏ
Կրիշտիանու Ռոնալդու-Էրիկ տեն Հագ

«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հունվարին կարող է հեռանալ անգլիական ակումբից: 

The Mirror-ի հաղորդմամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հոլանդացի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը հույսեր չի կապում 37-ամյա ֆուտբոլիստի հետ ու պատրաստ է ձմռանը հրաժարվել նրա ծառայություններից:

Ավելի վաղ «Ոսկե գնդակի» 5-ակի հաղթողը դուրս մնացել Լոնդոնի «Չելսիի» դեմ Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի արտագնա խաղի (1-1) հայտացուցակից:

Պորտուգալիայի հավաքականի ավագի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը և ունի ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն անգլիական գրանդի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 12 խաղերում դարձել է երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ