Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը Եվրոպա լիգայի մեկնարկից առաջ խոսել է մրցաշարից ունեցած սպասելիքների մասին։
«Մենք ցանկանում ենք հաղթել յուրաքանչյուր խաղում ու յուրաքանչյուր մրցաշարում։ Դա է պատճառը, որ ամեն ինչին լրջորեն ենք մոտենում։ Մենք ոչ միայն թիմ ունենք, այլ նաև կազմ, դա պարզ է։
Բայց մենք պետք է հաղթենք ամեն խաղում։ Նման հոգեբանություն է պետք «Մանչեսթեր Յունայթեդին»»,- Էրիկ տեն Հագի խոսքը մեջբերում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։
«Մանչեսթեր Յունայթեդը» Եվրոպա լիգայում առաջին հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 8-ին՝ ընդունելով իսպանական «Ռեալ Սոսիեդադին»: