Logo

ԱՊԼ. Սեպտեմբերի լավագույն մարզիչն ու ֆուտբոլիստը

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
16:31 / 30.09.2022ՍՊՈՐՏ
null

Անգլիայի Պրեմիեր լիգայում հայտնի են դարձել սեպտեմբերի լավագույն մարզիչն ու ֆուտբոլիստը:

«Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորող հոլանդացի մասնագետ Էրիկ տեն Հագը ճանաչվել է ամսվա լավագույն մարզիչ, տեղեկացնում է լիգայի պաշտոնական կայքը:

Lավագույնի կոչմանը հավակնում էին նաև Անտոնիո Կոնտեն («Տոտենհեմ») և Գարի Օ'Նիլը («Բորնմուտ»):

«Մանչեսթեր Յունայթեդը» Տեն Հագի գլխավորությամբ սեպտեմբերին ԱՊԼ-ում հաղթել էր «Լեսթերին» (1-0) և առաջատար Լոնդոնի «Արսենալին» (3-1):

«Մանչեսթեր Յունայթեդի» անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդն էլ ճանաչվել է սեպտեմբերի լավագույն ֆուտբոլիստ:

24-ամյա ֆուտբոլիստն այս ամիս ԱՊԼ-ում անցկացրած 2 խաղերում դարձել էր նույնքան գոլի և ասիստի հեղինակ: Ռեշֆորդը դուբլի հեղինակ էր դարձել «Արսենալի» դեմ խաղում:

Անգլիայի հավաքականի խաղացողը կարիերայում 2-րդ անգամ է ստանում ամսվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի լավագույն ֆուտբոլիստի մրցանակին հավակնում էին նաև Կևին Դե Բրույնեն («Մանչեսթեր Սիթի»), Պյեր-Էմիլ Հոյբյերգը («Տոտենհեմ»), Ֆիլիպ Բիլինգը («Բորնմուտ»), Ալեքս Իվոբին («Էվերթոն») և Ջեյքոբ Ռեմզին («Ասթոն Վիլա»):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ