Ֆինլանդիայի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Անդորրայի թիմի հետ։ Դա կլինի Տեմու Պուկիի հրաժեշտի հանդիպումը Ֆինլանդիայի հավաքականում։
35-ամյա հարձակվողը 42 գոլով հավաքականի պատմության մեջ գլխավոր ռմբարկուն է։ Նա նաև երկրորդ ամենաշատ հանդիպում (132) անցկացրած ֆուտբոլիստն է Ֆինլանդիայի կազմում։
Վետերան ֆուտբոլիստն այժմ հանդես է գալիս ֆիննական ՀԻԿ-ում, նախկինում խաղացել է «Նորվիչում», Գլազգոյի «Սելթիկում», «Շալկե 04»-ում և այլ ակումբներում։
Ֆինլանդիա - Անդորրա հանդիպումը կկայանա նոյեմբերի 17-ին ու ժամը 21:00-ից կհեռարձակվի Fast TV հավելվածում։


