Logo

Թել Ավիվ. Նովակ Ջոկովիչը կիսաեզրափակիչում է (տեսանյութ)

Հեղինակ
Վարդան Ղազարյան
22:03 / 30.09.2022Թենիս
null

Աշխարհի 7-րդ ռակետ, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը Թել Ավիվում անցկացվող ATP-250 մրցաշարի քառորդ եզրափակիչում 2 սեթում հաղթեց կանադացի Վաշեկ Պոսպիշիլին՝ 7-6 (7-5), 6-3:

Սերբ թենիսիստը իրականացրեց 7 էյս, թույլ տվեց 1 կրկնակի սխալ ու 2 բրեյք-փոինթներից իրացրեց 2-ը: Պոսպիշիլը իրականացրեց 7 էյս, թույլ տվեց 1 կրկնակի սխալ և 3 բրեյք-փոինթներից իրացրեց 1-ը:

Մրցաշարի կիսաեզրափակիչում Նովակ Ջոկովիչը կմրցի ռուս թենիսիստ Ռոման Սաֆիուլինի հետ, որն ավելի վաղ ուժեղ էր գտնվել ֆրանսիացի Արթուր Ռինդերկնեշից (6-4, 6-1):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ