Աշխարհի 7-րդ ռակետ Նովակ Ջոկովիչը նվաճեց Թել Ավիվի ATP-250 շարքի մրցաշարի հաղթողի կոչումը։
Եզրափակիչ մրցախաղում սերբ թենիսիստը երկու սեթում ուժեղ գտնվեց խորվաթ Մարին Չիլիչից (16-րդը՝ վարկանիշային աղյուսակում):
Ջոկովիչն առավելության հասավ 6-3, 6-4 հաշվով: Նա իրականացրեց 7 էյս, թույլ տվեց 4 կրկնակի սխալ և իրացրեց 6 բրեյք-փոինթներից 2-ը: Մարին Չիլիչը գրանցեց 13 էյս, թույլ տվեց 5 կրկնակի սխալ և իրացրեց միակ բրեյք-փոինթը:
Նովակ Ջոկովիչը կարիերայում 89-րդ տիտղոսը նվաճեց մենախաղում։ Նա ծրագրում է հաջորդ շաբաթ խաղալ Աստանայի մրցաշարում, որին կմասնակցեն նաև աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասը, ռուս Դանիիլ Մեդվեդևն ու հույն Ստեֆանոս Ցիցիպասը: