Մադրիդի «Ռեալը» ներկայացրել է թիմի նորեկ Դին Հաուսենին, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերը 5 տարվա պայմանագիր են կնքել։ Պաշտպանն «Արքայական ակումբում» կխաղա «24» համարի մարզաշապիկով։
«Երախտապարտ եմ նախագահ Ֆլորենտինո Պերեսին։ Առաջին օրվանից ուզել եմ այստեղ լինել։ Այն պահից, երբ «Ռեալը» կապ է հաստատել ինձ հետ, այլ ակումբների առաջարկներ չեմ դիտարկել։ Ես տեղափոխվել եմ աշխարհի լավագույն ակումբ ու պատրաստ եմ ներդնել բոլոր ուժերս։ Հուսով եմ` շատ տիտղոսներ կնվաճենք։ «Ռեալն» իմ կյանքի ակումբն է»,- ասել է Հաուսենը։
«Ռեալը» 20-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար «Բորնմութին» կվճարի 59,5 միլիոն եվրո։


