Logo

Տեղադրվել է Հարի Քեյնի արձանը

21:20 / 18.11.2024Ֆուտբոլ
null

Մյունխենի «Բավարիայի» և Անգլիայի ազգային հավաքականի հարձակվող Հարի Քեյնը ներկա է գտնվել իր արձանի բացմանը։

«Ինձ համար հպարտության պահ է վերադառնալ այնտեղ, որտեղ սկսվել է իմ ֆուտբոլային կյանքը և բացել արձանը: Հուսով եմ, որ սա կօգնի ոգեշնչել ֆուտբոլիստների հաջորդ սերնդին, որպեսզի քրտնաջան աշխատեն և հավատան իրենց ուժերին»,- գրել է Քեյնը X սոցիալական ցանցում:

Արձանը տեղադրվել է Լոնդոնի այն ​​մարզական կենտրոնում, որտեղ հարձակվողը սկսել է խաղալ 6 տարեկանում: Արձանի կառուցումն արժեցել է 7,2 հազար ֆունտ սթերլինգ։

31-ամյա Քեյնն Անգլիայի հավաքականի կազմում անցկացրել է 102 հանդիպում և 68 գոլով պատմության լավագույն ռմբարկուն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ