Logo

Տեդեսկոն նոր պայմանագիր է կնքել Բելգիայի հավաքականի հետ

15:07 / 14.03.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Բելգիայի թագավորական ֆուտբոլային միությունը երկարաձգել է երկրի հավաքականի գլխավոր մարզիչ Դոմենիկո Տեդեսկոյի հետ գործող պայմանագիրը, հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը։

Իտալացի մասնագետի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2026թ․ աշխարհի առաջնության ավարտը։

38-ամյա Տեդեսկոն 2023թ․ փետրվարին է գլխավորել Բելգիայի հավաքականը, որը ժամկետից շուտ նվաճել էր Եվրո-2024-ի եզրափակիչ փուլի ուղեգիր։ Բելգիացիները նրա գլխավորությամբ անցկացրել են 10 հանդիպում, տարել 8 հաղթանակ ու գրանցել 2 ոչ-ոքի։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ