Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դոմենիկո Տեդեսկոն բացատրել է, թե ինչու անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն չի ընդգրկվել ազգային թիմի հայտացուցակում:
«Ես երկար հեռախոսային խոսակցություն եմ ունեցել Կևինի հետ: Նա վնասվածք ունի, բայց շատ մոտիվացված է ու ցանկանում է մասնակցել Մունդիալ-2026-ին:
Դե Բրույնեն խնդրել է չհրավիրել իրեն հավաքական, որպեսզի կարգի բերի օրգանիզմը: Ակումբային աշխարհի առաջնության պատճառով խաղային օրացույցը շատ խիտ է։ Ահա, թե ինչու Կևինը չկա հայտացուցակում»,- 39-ամյա մասնագետի խոսքը մեջբերում է ԲՖՖ-ի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ նախորդ ամիս Ֆրանսիայի հավաքականին պարտվելուց հետո Կևին դե Բրույնեն խիստ քննադատության էր ենթարկել Բելգիայի հավաքականում իր խաղընկերներին: