Logo

Տեբաս. «Մբապեի տեղափոխությունը մեծ նորություն է «Ռեալի» և իսպանական ֆուտբոլի համար»

13:55 / 24.02.2024Ֆուտբոլ
null

Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը վստահ է, որ Մադրիդի «Ռեալը» պայմանագիր կկնքի ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի հետ։

- Ի՞նչ եք կարծում` Մբապեն արդեն պայմանագի՞ր է կնքել «Ռեալի» հետ։

- Իմանալով, որ նա հեռանում է ՊՍԺ-ից, 99 տոկոս հավանականություն կա, որ կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ», սակայն չգիտեմ` պայմանագիրն արդեն ստորագրվա՞ծ է, թե՞ ոչ։

- Նրա տեղափոխությունը Ձեզ համար լա՞վ նորություն է։

- Իհարկե, նրա տեղափոխությունը մեծ նորություն է «Ռեալի» և իսպանական ֆուտբոլի համար։ Ըստ իս` Բելինգեմը, Հոլանդն ու Մբապեն մոլորակի երեք գլխավոր ֆուտբոլիստներն են, և նրանցից երկուսը կխաղան մադրիդյան ակումբում։

- Մբապեի հետ պայմանագիր կնքելուց հետո արդյոք Մադրիդի «Ռեալը» կկարողանա՞ պահպանել ներկայիս կազմը՝ հաշվի առնելով Լա լիգայի ֆինանսական սահմանաչափերը։

- Այո՛, «Ռեալը» ֆինանսապես օպտիմալ վիճակում է։ Ակումբի նախագահն ու գլխավոր տնօրենը հիանալի ղեկավարներ են։ Ներկա պահին նրանք ֆինանսական շատ լավ ցուցանիշներ ունեն և կարող են շատ ավելին ծախսել, քան Մբապեի աշխատավարձն է։ «Ռեալը» ֆինանսական առումով շատ խելամիտ վարվեց և պատրաստ է պայմանագիր կնքել Մբապեի հետ:

Հարցազրույցը մեջբերում է ֆրանսիական հեղինակավոր L’Équipe պարբերականը։

Հիշեցնենք, որ Կիլիան Մբապեի ու «Պարի Սեն-Ժերմենի» միջև պայմանագրի ժամկետն ավարտվում է 2024 թ. հունիսի 30-ին։ Միջազգային ամենահեղինակավոր մարզական աղբյուրները հաղորդել են, որ Մբապեն ՊՍԺ-ին հայտնել է, որ ամռանը հեռանալու է ակումբից:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ