Խավյեր Տեբասը կարծում է, որ Իսպանիայի Լա լիգան կրճատում է տարբերությունն Անգլիայի Պրեմիեր լիգայից, տեղեկացնում է Ole-ն։
«Եթե խոսենք եվրոպական առաջնությունների մասին, ապա Լա լիգան առաջ է անցել Բունդեսլիգայից, Ա Սերիայից, Լիգա 1-ից ու կրճատում է տարբերությունը Պրեմիեր լիգայից։
Դա արտացոլվում է այնպիսի ցուցանիշներում, ինչպիսիք են երկրպագուների թիվը հանդիպումների ժամանակ և սոցցանցերի ներգրավվածությունը։ Լա լիգան օրեցօր զարգանում է` առաջ անցնելով մյուս առաջնություններից ու կրճատելով տարբերությունը Պրեմիեր լիգայից»,- ասել է Լա լիգայի նախագահը։
Եվրոպական թոփ-5 ազգային առաջնությունների հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


