Լա Լիգայի նախագահ Խավյեր Տեբասը կարծիք է հայտնել Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի մասին:
«Ֆլորենտինոն մեծ ճնշում է գործադրում: Նա նշանակում ու հեռացնում է թերթերի խմբագրերին: Հիմա «Ռեալը» 2 տարբեր ատյաններում բողոք է ներկայացրել իմ դեմ:
Ես ասում եմ այն, ինչ մտածում եմ, իսկ դա նրան դուր չի գալիս: Եվ դա այն դեպքում, որ ես մադրիդիստ եմ: Տեսեք Պերեսն ինչպես է պայքարում ՈՒԵՖԱ-ի դեմ: Նա ցանկանում էր, որ նրանք ինչ-որ բան անեին, բայց չարեցին, այդ պատճառով նա ստեղծեց Սուպերլիգան:
Ինձ մտահոգում է, թե նա ինչեր է խոսում: «Ռեալի» տարեկան ժողովի ժամանակ նա հայտարարեց, որ ակումբը եկել է ֆուտբոլը փրկելու: Այդպիսի բան հնարավոր չէ, նա իրեն փրկիչ է երևակայում:
Մի քանի ամիս առաջ Եվրամիության երկրները Սուպերլիգայի դեմ փաստաթուղթ ստորագրեցին, բայց Իսպանիան՝ ոչ: Այդպես հասկացեք, թե Պերեսն ինչպիսի իշխանություն ունի: Ֆուտբոլում ամենահարուստները չպետք է կառավարեն: Այո, Լա լիգան առաջ են տանում «Ռեալն» ու «Բարսելոնան», բայց ֆուտբոլը լրիվ այլ կլինի, եթե նրանք ամեն ինչ կառավարեն»,- Տեբասի խոսքն է փոխանցում AS պարբերականը:


