Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը խոսել է «Բարսելոնայի» կիսապաշտպան Անսու Ֆատիի և ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի մասին։
«Մեզ դուր է գալիս մեծ նշանակություն տալ Իսպանիայի սահմաններից դուրս կատարվողին։ Մենք ունենք Անսու Ֆատի։
Նա վնասվածքներ ուներ, սակայն նախկինում ապացուցել է, որ ամենաքիչը ոչ միայն չի զիջում, այլ նաև գերազանցում է Մբապեին»,- ասել է Տեբասը՝ COPE-ին տված հարցազրույցում։