Լոնդոնի «Տոտենհեմը» ցանկանում է թիմ վերադարձնել անգլիացի հարձակվող Հարի Քեյնին, հաղորդում է TEAMtalk-ը:
Անգլիական ակումբը պատրաստ է 32-ամյա ֆուտբոլիստի հրաժարագինը վճարել Մյունխենի «Բավարիային»: «Տոտենհեմը» նաև պատրաստ է Անգլիայի հավաքականի գոլահարին առաջարկել նրա ներկայիս աշխատավարձին հավասար եկամտով պայմանագիր:
Քեյնը ևս կարող է լրջորեն դիտարկել լոնդոնյան թիմ վերադարձը, քանի որ նա մտադիր է գերազանցել լեգենդար Ալան Շիրերի ռեկորդն ու դառնալ Պրեմիեր լիգայի պատմության մեջ գլխավոր ռմբարկուն: «Տոտենհեմի» գլխավոր թիմում 10 տարուց ավելի հանդես եկած Քեյնը Պրեմիեր լիգայում ունի 213 գոլ, Շիրերը` 260:
Պրեմիեր լիգայի և Բունդեսլիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


