Մադրիդի «Ռեալի» նորեկ, ֆրանսիացի կիսապաշտպան Օրելյեն Չուամենին շնորհավորել է իր հայրենակից, 23-ամյա պաշտպան Ժյուլ Կունդեին, որն իսպանական «Սևիլիայից» տեղափոխվել է կատալոնական «Բարսելոնա»:
«Շնորհավոր եղբայր։ Հիմա մեր միջև պատերազմ է»,- գրել է կիսապաշտպանը սոցցանցերում։
Հիշեցնենք, որ Չուամենին հուլիսի 1-ին էր 80 միլիոն եվրոյով «Մոնակոյից» տեղափոխվել «Արքայական ակումբ»: Չուամենին և Կունդեն թիմակիցներ են Ֆրանսիայի ազգային հավաքականում:


