Logo

Թայսոն Ֆյուրին դարձել է անգլիական ակումբի հովանավոր

19:32 / 22.07.2022• Բռնցքամարտ
null

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն Թայսոն Ֆյուրիի Gypsy King բրենդը համագործակցություն է սկսել է ֆուտբոլի Անգլիայի երրորդ դիվիզիոնում խաղացող «Մորկամբ» ակումբի հետ։

Gypsy King-ի տարբերանշանը կլինի «Մորկամբի» կիսատաբատի վրա։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2022/23 մրցաշրջանի ավարտը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ 

Բրիտանացի բռնցքամարտիկի բրենդը մտադիր է ապագայում ավելի լայնածավալ համագործակցության պայմանագիր կնքել ակումբի հետ։

Հիշեցնենք, որ Թայսոն Ֆյուրին տիտղոսի պաշտպանության նախորդ մենամարտն անցկացրել է այս տարվա ապրիլինի՝ 6-րդ ռաունդում նոկաուտի ենթարկելով բրիտանացի Դիլիան Ուայթին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ