Ամերիկյան «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն բացատրել է, թե ինչու լրացուցիչ ցուցումներ չի տալիս թիմի ավագ Լիոնել Մեսիին:
«Մեսին կարող է խաղադաշտում անել այն, ինչ ցանկանում է: Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է, հրաշալի ռմբարկու է, այդ պատճառով էլ նրան լրացուցիչ ցուցումներ տալու կարիք չկա»,- արգենտինացի մասնագետի խոսքը մեջբերում է Inter Miami News Hub-ը:
Հիշեցնենք, որ արգենտինացի մասնագետն աշխարհի չեմպիոնին մարզել է նաև կատալոնական «Բարսելոնայում»։
36-ամյա Մեսին ընթացիկ մրցաշրջանում «Ինտեր Մայամիի» կազմում անցկացրել է 10 հանդիպում, դարձել է 11 գոլի և 6 ասիստի հեղինակ: