Մադրիդի «Ռեալի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի (IFFHS) անցկացրած քվեարկությամբ ճանաչվել է 2024 թվականի լավագույն փլեյմեյքեր։ Երկրորդ տեղում Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն է։ Լավագույն եռյակը եզրափակում է «Ռեալի» նախկին կիսապաշտպան, մարզական կարիերան ավարտած գերմանացի Տոնի Կրոսը։
2024 թվականի լավագույն 10 փլեյմեյքերները՝ ըստ IFFHS-ի
- Ջուդ Բելինգեմ («Ռեալ») – 133 միավոր
- Կևին Դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի») – 96 միավոր
- Տոնի Կրոս («Ռեալ», կարիերան ավարտած) – 78 միավոր
- Ջամալ Մուսիալա («Բավարիա») – 54 միավոր
- Լիոնել Մեսի («Ինտեր Մայամի») – 53 միավոր
- Դանի Օլմո («Լայպցիգ»/«Բարսելոնա») – 48 միավոր
- Ֆլորիան Վիրց («Բայեր») – 31 միավոր
- Խամես Ռոդրիգես («Ռայո Վալյեկանո») – 26 միավոր
- Հաքան Չալհանօղլու («Ինտեր») – 13 միավոր
- Մարտին Էդեգոր («Արսենալ») – 13 միավոր


