Logo

Տարվա լավագույն մարզիչները

01:17 / 29.10.2024Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալը» գլխավորող իտալացի մասնագետ Կառլո Անչելոտին France Football-ի վարկածով ճանաչվեց տղամարդկանց ֆուտբոլի տարվա լավագույն մարզիչ:

Նախորդ մրցաշրջանում «Արքայական ակումբը» նվաճել էր Իսպանիայի Լա լիգայի տիտղոսը, Սուպերգավաթը և Չեմպիոնների լիգայի գավաթը:

Կանանց ֆուտբոլում լավագույն մարզիչ ճանաչվեց ԱՄՆ-ի հավաքականը գլխավորող անգլիացի Էմմա Հեյզը, որը նախորդ մրցաշրջանում Լոնդոնի «Չելսիի» հետ դարձել էր Անգլիայի չեմպիոն:

Ի դեպ, France Football-ն առաջին անգամ հանձնեց լավագույն մարզիչի մրցանակը, որը կրում է լեգենդար հոլանդացի Յոհան Կրոյֆի անունը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ