«Բավարիայի» ու Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին երկրորդ տարին անընդմեջ The Guardian-ի վարկածով ճանաչվում է տարվա լավագույն ֆուտբոլիստ։
Լավագույնների ցանկը կազմվել է 219 մասնագետների քվեարկության շնորհիվ, որոնց թվում են նաև 24 նախկին ֆուտբոլիստներ (Խավիեր Զանետի, Էմրե Բելեզօղլու և այլն):
Լավագույն տասնյակը
1. Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա») – 8481 միավոր
2. Լիոնել Մեսի (ՊՍԺ/ «Բարսելոնա») – 7830 միավոր
3. Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ») – 7589 միավոր
4. Կարիմ Բենզեմա («Ռեալ») – 7214 միավոր
5. Ժորժինյո («Չելսի») – 6859 միավոր
6. Կիլիան Մբապե (ՊՍԺ) – 6705 միավոր
7. Էրլինգ Հալանդ («Բորուսիա Դորտմունդ») – 6696 միավոր
8. Կրիշտիանու Ռոնալդու («Մանչեսթեր Յունայթեդ» / «Յուվենտուս») – 6277 միավոր
9. նգոլո Կանտե («Չելսի») – 6181 միավոր
10. Կևին դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի») – 5965 միավոր