«Ֆիլադելֆիայի» խաղարկող Թայրիզ Մաքսին ճանաչվել է NBA-ի ընթացիկ մրցաշրջանի ամենամեծ առաջընթաց գրանցած բասկետբոլիստ:
Լավագույնի կոչման համար պայքարում 23-ամյա ամերիկացին առաջ է անցել «Չիկագո Բուլզի» պաշտպան Կոբի Ուայթից և «Հյուսթոն Ռոքեթսի» կենտրոնական Ալպերեն Շենգյունից:
«Սիքսերսի» կազմում Մաքսին կարիերայի լավագույն թվերն է գրանցել միավորների (25,9), ռեբաունդների (3,7), ասիստների (6,2), խլումների (1,0) և հեռվից դիպուկ նետումների քանակով:
Ընթացիկ մրցաշրջանում Թայրիզն առաջին անգամ մասնակցել էր NBA-ի Բոլոր աստղերի խաղին: