Logo

«Տարօրինակ էր, որ Մեսին ողջունելիս համբուրում էր ինձ». Տրինկաո

16:29 / 11.02.2025Ֆուտբոլ
null

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Ֆրանսիշկու Տրինկաոն, որն այժմ հանդես է գալիս «Սպորտինգում», խոստովանել է, որ Մեսին ողջունելիս համբուրում էր բոլորին:

«Արգենտինայում և Ուրուգվայում մշակույթ է դարձել միմյանց բարևելիս համբուրելը: Տարօրինակ էր, երբ Մեսին ամեն օր մարզման ժամանելիս ինձ ողջունելիս համբուրում էր: Ժամանակի ընթացքում ինձ համար էլ դա սովորություն դարձավ, բայց առաջին շաբաթների ընթացքում բարդ էր: 

Մեսին հանգիստ տղա է: Նա ավելի շատ մեզ համար օրինակ էր ծառայում, քան՝ խոսում: Օգնում էր մեզ խաղադաշտում տեղաշարժեր կատարելու հարցում: Այն, ինչ նա ասում էր, մենք ընդունում էինք, քանի որ ամեն ինչ ճիշտ էր ասում», - պորտուգալացու խոսքն է մեջբերում Relevo-ն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ