Logo

Տարխանով. «Պատրաստ եմ վերադառնալ «Ուրալ»»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
14:21 / 08.08.2022• ՍՊՈՐՏ
Ալեքսանդր Տարախանով

Երևանի «Փյունիկի» փոխնախագահ, ռուս մասնագետ Ալեքսանդր Տարախանովը խոստովանել է, որ առաջարկ ստանալու դեպքում կգլխավորի Եկատերինբուրգի «Ուրալը»: Ավելի վաղ ռուսական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացել էր Իգոր Շալիմովը:

«Մարզչական աշխատանքը տեսանելի էր, բայց խաղացողների մակարդակը ցածր է: Եթե մակարդակը ցածր է, ապա, իհարկե, դժվար է ինչ-որ բան անել: Նրանց մակարդակը բարձրացնելու համար պետք է շատ աշխատել։ Հավանաբար, Շալիմովին դա չի հաջողվել։

Իհարկե, պատրաստ եմ վերադառնալ, «Ուրալն» ինձ համար բավականին ծանոթ թիմ է։ Չորս տարի աշխատել եմ այնտեղ, եթե զանգեն, ապա, իհարկե, կհամաձայնեմ։ Առայժմ ոչ ոք ինձ հետ կապ չի հաստատել։ Ես շփվում եմ «Ուրալի» հետ, բայց նման խոսակցություններ չեն եղել»,- նշել է Տարխանովը Metaratings-ի հետ զրույցում:

Հիշեցնենք, որ 67-ամյա մասնագետն «Ուրալը» գլխավորել էր 2013-2015 և 2016-2018 թվականներին, իսկ 2015 և 2018-2019 թվականներին Եկատերինբուրգը ներկայացնող ակումբում աշխատել էր որպես խորհրդական:

Ալեքսանդր Տարախանովը նախորդ տարվա ամռանն էր պաշտոն ստացել «Փյունիկում», որը գլխավորել է 2019-2020-ին։

4 տուրից հետո «Ուրալը» Ռուսաստանի Պրեմիեր լիգայում զբաղեցնում է վերջին՝ 16-րդ տեղը։ Եկատերինբուրգցիները հաջորդ հանդիպումը կանցկացնեն օգոստոսի 12-ին՝ հյուրընկալվելով Վորոնեժի «Ֆակելին»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ