Երևանի «Փյունիկի» փոխնախագահ, ռուս մասնագետ Ալեքսանդր Տարխանովը մեկնաբանել է Ռուսաստանի հավաքականի հարձակվող Արտյոմ Ձյուբայի հնարավոր տեղափոխությունը թուրքական «Ադանա Դեմիրսպոր»։
Ավելի վաղ թուրքական ակումբի մարզական տնօրեն Գյոքհան Գյոքթյուրքը հաստատել էր, որ ակումբը պայմանագիր է առաջարկել Ձյուբային:
«Ռուսաստանում կան քիչ թիմեր, որոնք նրա կարիքն ունեն և կարող են այդքան վճարել նրան: Թուրքիան Ձյուբայի համար իդեալական տարբերակ է։ Այնտեղ նրան կվարձատրեն այնքան, որքան կցանկանա Արտյոմը։ Թուրքիայում Ձյուբան կունենա ամենաբարձր աշխատավարձերից մեկը։
«Ադանա Դեմիրսպորն» այս փուլում Արտյոմ Ձյուբայի համար կարիերան ավարտելու լավ տարբերակ է: Նաև նոր մարտահրավեր կլինի նրա համար։
Ինչու՞ չփորձել ուժերը մեկ այլ առաջնությունում: Եվրագավաթներում խաղալու շանսեր կան: Այնտեղ է խաղում նաև Ձյուբայի նախկին ակումբակից Յարոսլավ Ռակիցկին, որը կօգնի Արտյոմին առանց խնդիրների հարմարվել Թուրքիայում։
Ձյուբան պետք է գնա Թուրքիա. նրա համար սա լավագույն տարբերակն է»,- ռուս մասնագետի խոսքը մեջբերում է Sport24-ը:
33-ամյա Արտյոմ Ձյուբան ազատ գործակալ էր դարձել հուլիսի 1-ին, երբ ավարտվել էր Սանտ Պետերբուրգի «Զենիթի» հետ պայմանագրի ժամկետը:


