Logo

Տարեկան 20+10 միլիոն. ի՞նչ տարաձայնություն ունեն «Ռեալն» ու Վինիսիուսը

12:37 / 19.08.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալը» դժվարություններ ունի հարձակվող Վինիսիուս Ժունիորի հետ պայմանագրի երկարաձգման բանակցություններում, հաղորդում է ESPN-ը:

Բանակցությունները փակուղի են մտել մի քանի շաբաթ առաջ, երբ բրազիլացու ներկայացուցիչներն «Արքայական ակումբի» առաջարկի ընդունումը ցանկալի չեն համարել:

Վինիսիուսի ներկայացուցիչները հույս ունեին ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը բարձրացնել մինչև 20 միլիոն եվրո, որը պարգևավճարներով կհասներ 30 միլիոնի: Սակայն մադրիդցիների առաջարկը կազմել է ընդհանուր 20 միլիոն:

Վինիսիուսի գործակալները որոշել են ևս մեկ տարի սպասել և տեսնել, թե ինչպես կանցնի մրցաշրջանը: 25-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ