Ո՞վ կմտածեր, որ այսօր էլ կարող են լինել ֆիլմեր, որոնք այս կամ այն երկրում արգելված են:
Այս հոդվածով անդրադառնում ենք մի քանի ֆիլմերի, որոնք արգելված են որոշ երկրներում, և որոնք առանց արգելքների կարող եք դիտել դուք:
Հեռացածները / The Departed
Արգելված է Չինաստանում
Ինչո՞ւ:
Այս խիտ բնակեցված երկիրը մեծ շահույթներ է բերում է ցանկացած ֆիլմի: Բայց Մարտին Սկորսեզեն միայն մեկ տեսարանով կարողացավ զայրացնել չինացիներին և զրկվել չինաստանյան շահույթներից, տեսարան, որն իրականում հեշտությամբ կարող էր փոխել։ Ըստ ֆիլմի սյուժեի՝ Չինաստանի իշխանությունները պետք է գնեին ռազմական համակարգչային տեխնիկա։ Չինացի պաշտոնյաներին զայրացրել է այն փաստը, որ ռեժիսորը այդ դրվագում «օգտագործել» է իրենց երկրի ներկայացուցիչներին։ «Սկորսեզեն սյուժեում կարող էր օգտագործել Իրանը, Իրաքը կամ որևէ այլ պետություն»,– ասել են Չինաստանի մշակույթի նախարարության աղբյուրները։
Քաղցած խաղեր / The Hunger Games
Արգելված է Վիետնամում, Թաիլանդում
Ինչո՞ւ
Երեխաների միջև կատաղի կենաց-մահու կռիվները Վիետնամի իշխանությունների ճաշակով չէին։ Սակայն Թաիլանդում այն արգելվեց այն պատճառով, որ ուսանողները սկսեցին օգտագործել հերոսուհու հայտնի ժեստը՝ իշխանությունների դեմ իրենց բողոքն արտահայտելու համար։