Գևորգ Տարախչյանը տեղափոխվել է «Ալաշկերտ», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
22-ամյա ֆուտբոլիստն «Ուրարտուի» սան է և ակումբում 60 խաղում խփել է 3 գոլ, կատարել 2 ասիստ։ Նա հանդես է եկել նաև «Նոայում», «Սևանում» ու Երևանի ԲԿՄԱ-ում։ Տարախչյանը 2024թ. հունիսին հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական և մասնակցել Սլովենիայի թիմի դեմ ընկերական հանդիպմանը (1-2)։
Եզրային հարձակվողն «Ալաշկերտում» արդեն նշել է նորամուտը և փոխարինման դուրս եկել «Փյունիկի» դեմ Fastex Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի խաղում (0-2)։
Ավելի վաղ Fast Media-ի մեկնաբան, ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը հայտնել էր, որ Տարախչյանը կարիերան Բոսնիա և Հերցեգովինայի Պրեմիեր լիգայում շարունակելու տարբերակ է ուենցել, սակայն գործարքը վերջին պահին չի կայացել։