Տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականը Երևանում կայանալիք աշխարհի չորրորդ դիվիզիոնի առաջնությունից առաջ վերջին ուսումնամարզական հավաքը կանցկացնի, հաղորդում է Հայաստանի հավաքականի պաշտոնական էջը:
Հոկեյիստներն ապրիլի 1-12-ը հավաք կանցկացնեն Երևանի գեղասահքի և հոկեյի դպրոցի սառցե արենայում, որտեղ էլ կկայանան մրցաշարի հանդիպումները:
Հայաստանի թիմի մրցակիցները կլինեն Իրանի, Ինդոնեզիայի, Քուվեյթի, Մալայզիայի և Ուզբեկստանի հավաքականները։
Մրցաշարը կանցկացվի ապրիլի 13-19-ը: