Մարտի 8-ին Գյումրիի Բարեկամության այգում տափօղակով հոկեյի Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում է անցկացրել չեխերի դեմ, որոնց կազմում եղել են սիրողական հոկեյիստներ ու վետերաններ:
Հանդիպումն ավարտվել է Հայաստանի հավաքականի հաղթանակով` 6-3։ Հայաստանի հավաքականից գոլով աչքի են ընկել Սերգեյ Խուդյակովը, Իվան Ինյակովը (հեթ-տրիկ), Պավել Եգիազարյանը և Արսեն Համբարձումյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը պատրաստվում է Երևանում կայանալիք աշխարհի առաջնության չորրորդ դիվիզիոնի մրցաշարին:


