Երևանում կայանալիք տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության չորրորդ դիվիզիոնի մրցաշարի թալիսման է ընտրվել հայկական գամփռը, հաղորդում է Հայաստանի հավաքականի մամուլի ծառայությունը:
«Հայկական գամփռը Հայկական լեռնաշխարհի բնիկ պահակ շների ցեղատեսակ է, որը հայտնի է իր ուժով, ճարպկությամբ և դիմացկունությամբ։ Գամփռն ունի ամուր, հսկա մարմին և հաստ մորթի, որը պաշտպանում է այն բոլոր եղանակային պայմաններում:
Լինելով այդքան հազվագյուտ ցեղատեսակ՝ այն դարձել է հայ ազգի յուրահատուկ խորհրդանիշը։ «Այդ իսկ պատճառով, կարծում եմ, որ գամփռը կատարյալ թալիսման է՝ Հայաստանը ներկայացնելու տափօղակով հոկեյի աշխարհի առաջնությունում»,- ասել է աշխաատանքի հեղինակ Էլլա Ամատունին:
Մրցաշարը կանցկացվի ապրիլի 13-19-ը: