Ապրիլի 13-19-ը Հայաստանում կանցկացվի տափօղակով հոկեյի աշխարհի IV դիվիզիոնի առաջնությունը: Մրցաշարի նկարահանողն ու բացառիկ հեռարձակողը «Ֆասթ Մեդիա» ընկերությունն է:
Հանդիպումները տեղի կունենան Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում:
Տափօղակով հոկեյի աշխարհի IV դիվիզիոնի առաջնությունում կանցկացվի ընդհանուր 15 հանդիպում, որոնց կմասնակցեն Հայաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության, Քուվեյթի, Մալայզիայի, Ինդոնեզիայի և Ուզբեկստանի հավաքականները:
Առաջնության պաշտոնական թալիսմանը կլինի «Գամփռը»:
Տոմսերը կարող եք ձեռք բերել SHOW4ME.COM կայքում։
Հայաստանի հավաքականը նախորդ անգամ նման ստուգատեսի մասնակցել է 2010 թվականին։