Logo

talkSPORT. Նունուն կհեռացվի «Վեսթ Հեմի» գլխավոր մարզչի պաշտոնից

19:55 / 29.12.2025Ֆուտբոլ
null

Անգլիական «Վեսթ Հեմի» ղեկավարությունը դժգոհ է պորտուգալացի մարզիչ Նունու Էշպիրիտու Սանտուի աշխատանքից և կհեռացնի նրան պաշտոնից, հաղորդում է talkSPORT-ը:

3 ամիս լոնդոնյան թիմը գլխավորող Նունուն կայացրել է որոշումներ, որոնք դուր չեն եկել ակումբի ղեկավարությանը: Գլխավոր մարզիչը որոշել է վինգեր Ջարոդ Բոուենին օգտագործել կենտրոնական հարձակվողի դիրքում, իսկ Քալում Ուիլսոնին՝ մշտապես թողնել պահեստայինների նստարանին:

Նրա գլխավորած թիմը 13 միավորով 18-րդն է Անգլիայի Պրեմիեր լիգայում: 

Հիշեցնենք, որ մրցաշրջանի մեկնարկում «Վեսթ Հեմի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվել էր անգլիացի Գրեհեմ Փոթերը:

Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ