«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացված Ռուբեն Ամորիմը 10.05 միլիոն ֆունտ (11.6 միլիոն եվրո) փոխհատուցում կստանա անգլիական ակումբից, հաղորդում է talkSPORT-ը:
Պորտուգալացի մասնագետն անգլիական ակումբում աշխատելու ժամանակ վաստակել է 7.8 միլիոն ֆունտ (9 միլիոն եվրո): Նրա տարեկան աշխատավարձը կազմել է 6.7 միլիոն ֆունտ (7.73 միլիոն եվրո):
Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android)։


