Ամստերդամի «Այաքսի» և Արգենտինայի հավաքականի եզրային պաշտպան Նիկոլաս Տալյաֆիկոն տեղափոխվում է ֆրանսիական «Լիոն», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Արգենտինացին բուժզննում անցնելու և 3 տարվա պայմանագիր ստորագրելու համար ընկերուհու ու գործակալների հետ արդեն մեկնել է Ֆրանսիա:
Excl: Nicolás Tagliafico, now flying to Lyon in order to complete his move to OL from Ajax. 🚨🔴🔵🛩 #OL
— Fabrizio Romano (@FabrizioRomano) July 22, 2022
Tagliafico will undergo medical and sign until June 2025 with OL. €4m fee to Ajax.
Here’s the Argentine with his agents and his girlfriend ⤵️📸 pic.twitter.com/I7A4klbibV
«Լիոնը» Տալյաֆիկոյի տեղափոխության համար հոլանդական թիմին կվարի 4 միլիոն եվրո:
29-ամյա ֆուտբոլիստը 2018 թվականի հունվարից է ելույթ ունենում «Այաքսում»: 2021/2022 մրցաշրջանում արգենտինացին Ամստերդամի թիմի կազմում մասնակցել է 29 հանդիպման, խփել 3 գոլ և կատարել նույնքան գոլային փոխանցում:


