Logo

Transfermarkt. Աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների տասնյակը

12:06 / 29.06.2023Ֆուտբոլ
null

Transfermarkt-ը ներկայացրել է աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների տասնյակը:

Ցուցակի 1-2-րդ տեղերը բաժանում են Չեմպիոնների լիգայի նորընծա գավաթակիր անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի ռմբարկու Էրլինգ Հոլանդն ու Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն։ Երկու ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքն էլ գնահատվում է 180 միլիոն եվրո:

Լավագույն եռյակը եզրափակում է Մադրիդի «Ռեալի» բրազիլացի եզրային հարձակվող Վինիսիուսը, որի տրանսֆերային արժեքը կազմում է 150 միլիոն եվրո:

Transfermarkt. Աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների տասնյակը

  1. Էրլինգ Հոլանդ («Մանչեսթեր Սիթի»)՝ 180 միլիոն եվրո
  2. Կիլիան Մբապե (ՊՍԺ)՝ 180 միլիոն եվրո
  3. Վինիսիուս («Ռեալ»)՝ 150 միլիոն եվրո
  4. Ջուդ Բելինգեմ («Ռեալ»)՝ 120 միլիոն եվրո
  5. Բուկայո Սակա («Արսենալ»)՝ 120 միլիոն եվրո
  6. Վիկտոր Օսիմհեն («Նապոլի»)՝ 120 միլիոն եվրո
  7. Ջամալ Մուսիալա («Բավարիա»)՝ 110 միլիոն եվրո
  8. Ֆիլ Ֆոդեն («Մանչեսթեր Սիթի»)՝ 110 միլիոն եվրո
  9. Պեդրի («Բարսելոնա»)՝ 100 միլիոն եվրո
  10. Ռոդրիգո («Ռեալ»)՝ 100 միլիոն եվրո
Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ