«Սյունիքը» հայտարարել է, որ ստադիոնի վերաբերյալ խնդիրների պատճառով չի կարող մասնակցել Fastex Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանին:
«Հարգելի երկրպագուներ,
«Սյունիք» ՖԱ-ն 2024/25 մրցաշրջանում հանդես եկավ Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում և գրավեց երկրորդ տեղը՝ առաջ թողնելով միայն ԲԿՄԱ-2-ին։
Մեր թիմը մրցաշրջանի ամբողջ ընթացքում բավական հաջող հանդես եկավ՝ գրանցելով 19 հաղթանակ, 4 ոչ-ոքի եւ կրելով ընդամենը մեկ պարտություն։ Այս արդյունքի շնորհիվ Սյունիքը նվաճեց Հայաստանի Պրեմիեր լիգայի ուղեգիր։
Ինչպես գիտեք, նախորդ տարվանից ընթանում են աշխատանքներ Կապանի «Լեռնագործ» ստադիոնի հարցում, որը դեռեւս չի համապատասխանում Պրեմիեր լիգայի չափորոշիչներին։ Այս մրցաշրջանը Պրեմիեր լիգայում հանդես գալու դեպքում ակումբը չէր կարող խաղալ Կապանում։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ակումբն այս պահին պատրաստ չէ խաղալ Պրեմիեր լիգայում, ինչպես նաև այն, որ «Սյունիք» ՖԱ քաղաքականությունը հստակ ուղղված է Սյունիքում ֆուտբոլի զարգացմանը, և ակումբը ցանկանում է խաղալ միայն Սյունիքում, որոշում է կայացվել ևս մեկ տարի հանդես գալ Առաջին խմբում։
Հուսով ենք ձեզ տեսնել ստադիոնում մրցաշրջանի ընթացքում»,- նշված է ակումբի հայտարարությունում:


