Logo

«Սյունիքը» նոր գլխավոր մարզիչ ունի

19:26 / 03.07.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբում հանդես եկող «Սյունիքը» հայտարարել է, որ գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է Աշոտ Մանուչարյանը:

Մանուչարյանն ավելի քան 10 տարի աշխատում է մարզային ակումբի համակարգում, այս ընթացքում գլխավորել է մանկապատանեկան, ինչպես նաև երկրորդ թիմը։

Մինչև գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելը Մանուչարյանը «Սյունիքի» մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագրի ղեկավարն էր։

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Սյունիքի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացել էր Արամ Ոսկանյանը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ