Հայաստանի Առաջին խմբում հանդես եկող «Սյունիքը» երեք նորեկ ունի, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ակումբը պայմանագիր է կնքել ռուս դարպասապահ Սերգեյ Ռեզնիչենկոյի, Հայաստանի Մ19 հավաքականի նախկին պաշտպան Պողոս Կրմազյանի և գվինեացի հարձակվող Ադամա Դիալոյի հետ։
19-ամյա Ռեզնիչենկոն Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» սան է, հանդես է եկել նաև ռուսական «Չայկա» ու «Նարտ Չերկեսկ» ակումբներում։ Կողմերը պայմանագիրը կնքել են «1+1» սկզբունքով։
Պողոս Կրմազյանը 2024 թ. ապրիլից հանդես էր գալիս ռուսական Մեդիալիգայում։ 20-ամյա ֆուտբոլիստը Մոսկվայի «Լոկոմոտիվի» սան է, հանդես է եկել նաև Յուրի Կոնոպլյովի անունը կրող «Ակրոն» մարզադպրոցի թիմում ու «Սոչիում»։
Դիալոյի նախորդ ակումբը Չարենցավանի «Վանն» էր, որի կազմում հանդես էր գալիս 2024 թ. օգոստոսից, 14 խաղում խփել 2 գոլ։